Հղի Նատալի Պորտմանը՝ Լոս Անջելեսում զբոսնելիս
LifestyleShabat.am-ը գրում է.
Վերջին մի քանի ամիսների ընթացքում զլմ-ների ուշադրությունը Նատալի Պորտմանի նկատմամբ զգալի ավելացել է։ Դրա պատճառը դերասանուհու հղի լինելն է։ Շուտով Նատալին երկրորդ անգամ կմայրանա։ Ընդ դրում դերասանուհու կյանքում շատ քիչ բան է փոխվել. նա շարունակում է զբաղվել սովորական գործերով՝ ընթացքում պատրաստվելով նաև երեխայի ծնունդին։
«Նա շատ երջանիկ է։ Նատալին սիրում է իր ընտանիքը և անհամբեր սպասում է համալրմանը։ Բոլորը շատ հուզված են», -ասել է աղբյուրը։
Նատալի Պորտմանը փողոց էր դուրս եկել հարմարավետ ջինսերով և սպիտակ լոնգսլիվով, համալրելով իր casual ոճը Dior պայուսակով։ Իսկ բարձրակրունկներին փոխարինելու են եկել սպորտային կոշիկները։
Նշեք, որ Նատալին և նրա ամուսինը՝ Բենժամեն Միլպեն արդեն դաստիարակում են 5-ամյա Ալեֆին։


