ԻՊ-ը ստանձնել է Համբուրգում դեռահասի սպանության պատասխանատվությունը
ОбществоNews.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում 16-ամյա դեռահասի սպանության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Bild-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:
Պարբերականը հայտնում է, որ դեռահասն իր 15-ամյա ընկերուհու հետ գետափին նստած է եղել կամրջի տակ: Անսպասելի նրա վրա է հարձակվել անհայտ անձը եւ դանակով մի քանի անգամ հարվածել:
Աղջիկը հասցրել է գետը նետվել եւ լողալով հեռանալ: Ստացած վնասցածքների հետեւանքով դեռահասը մահացել է հվանդանոցում: Հարձակվողը հանցագործության վայրից փախուստի է դիմել: