«Վնուկովո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկ քաղաքից թռչող ինքնաթիռը
ОбществоShabat.am-ը գրում է.
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկ քաղաքից թռչող Boeing ինքնաթիռը. այս մասին հայտնում է interfax.ru-ն՝ մանրամասնելով, որ պատճառն օդանավում առաջացած տեխնիկական խնդիրներն են:
Աղբյուրը հավելում է, որ միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չկան: Այժմ մասնագետները փորձում են պարզել տեխնիկական խնդիրների առաջացման պատճառը:
Նշվում է նաև, որ վթարային վայրէջքի հետևանքով որևէ մեկը չի տուժել: