Եթե նույնիսկ թուրքական հեռուստաալիքներում ինձ տեղ չտան, պիտի համացանցով տարածեմ երգերս. պոլսահայ երգչուհի Սիբիլ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Պոլսահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն նոյեմբերի 4-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով Լիբանանում հանդես կգա համերգով: Փաստում է` առաջարկը շատ սպասված էր, և ինքն էլ մեծ ոգևորությամբ է պատրաստվում երեկոյին: Մասնագիտությամբ ֆինանսիստ երգչուհին վերջերս Երևանում էր։ Այստեղ նա ներկայացրեց իր վերջին երգի տեսահոլովակը, ինչպես նաև մասնակցեց կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանի հայաստանյան համերգին: News.Style-ը զրուցել է երգչուհու հետ երևանյան այցի, առաջիկա ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
-Սիբիլ, վերջերս ներկայացրիք Ձեր նոր՝ «Վանայ լիճին…» տեսահոլովակը: Ինչպիսի՞ արձագանքներ լսեցիք երգի վերաբերյալ:
-«Վանայ լիճին…» երգը վավերագրական ֆիլմի համար ենք ստեղծել («Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակում նկարահանվել էր «Մենք կգանք» խորագրով ֆիլմը- հեղ.), բայց այս երգն այնքան սիրեցի, որ ցանկացա տեսահոլովակ նկարահանել, որ այն ավելի հասանելի դառնա: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը: Նկարահանումները կատարվել են Շորժայում (Սևանա լիճ): Անդրե Սիմոնյանն աջակցեց ինձ թե՛ երգի ձայնագրման, թե՛ տեսահոլովակի ստեղծման հարցում: Երգն էլ, տեսահոլովակն էլ շատ սիրվեցին: Ես արդյունքից շատ գոհ եմ: Ժամանակը ցույց կտա, բայց հուսով եմ, որ տարիներ կանցեն և «Վանայ լիճին…» երգը կհասնի նաև նոր սերունդներին:
Շարունկությունը՝ այստեղ