Լուիս Էնրիկե. Չենք կարող ամեն խաղում հաղթել մի քանի գոլի առավելությամբ
СпортSport.news.am-ը գրում է.
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է հաղթանակը «Գրանադայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում: Կատալոնական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով՝ Ռաֆինյայի գոլի շնորհիվ:
«Չենք կարող ամեն խաղում հաղթել մի քանի գոլի առավելությամբ: Բայց թիմը ցուցադրեց լավ մոտեցում գործին: Ոչ մի շանս չտալով մրցակցին՝ մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ գիտակցում են անարդյունավետ հարձակման դեպքում, պաշտպանության լավ խաղի կարեւորությունը: «Գրանադան» լավ պաշտպանվում էր: Ոչ բոլոր թիմերն են կարողանում այդպես խաղալ: «Մանչեսթեր Սիթին» մեր հաջորդ խաղում ավելի շատ պրեսինգի կդիմի:
Շատ գոհ եմ ֆանատների վերաբերմունքից: Խաղացողները դա շատ են գնահատում: Այժմ «Կամպ Նոուն» նման է իսկական ստադիոնի»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին: