Հայաստանում սպասվում են առատ տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան տեսքով
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է, որ նոյեմբերի 1-2-ը Հայաստանում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 2-ը կնվազի 5-7 աստիճանով, նոյեմբերի 3-ի գիշերը` ևս 3-4 աստիճանով, նոյեմբերի 3-4-ը ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով: Լույս նոյեմբերի 4-ի գիշերը Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կդիտվի -5...-10 աստիճան ցուրտ։
Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լույս նոյեմբերի 4-ի գիշերը մայրաքաղաքում կդիտվի +1...-3 ցուրտ։