Հալեպում գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառման հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
ОбществоNews.am-ը գրում է.
Հալեպի հարավ-արեւմուտքում գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 30-ից ավելի մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է Al Mayadeen-ը:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ տուժածների մեծ մասը ներկայումս խաղաղ բնակիչներ են: Բոլորին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Նշվում է, որ ահաբեկիչները Ասադի անվան ակադեմիայի շրջանի վրա կրակել են թունավոր գազով արկերով: Այդ տարածքը վերահսկում են Սիրիայի բանակը եւ աշխարհազորայինները: