Ռեալը երկարաձգեց պայմանագիրը Բեյլի հետ
СпортՄադրիդի «Ռեալը» հայտարարել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
27-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: «Արքայական ակումբի» հետ ուելսցու նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2019 թվականին:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին «Տոտենհեմից»: