Մի շարք շրջաններում մառախուղ է
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Կոտայքի և Տավուշի մարզերում և Վարդենյաց լեռնանցքում նկատվում է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: