Արկադի Անդրեասյանը դարձյալ մեղադրեց մրցավարներին
СпортԲարձրագույն խմբի 12-րդ տուրի՝ «Գանձասար-Կապան» - «Արարատ» խաղից հետո (1:0) երևանյան թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը դժգոհ է եղել խաղը սպասարկող մրցավարներից:
«Մրցավարները, որ միշտ այսպես դատեն անընդհատ խնդիր կլինի, ֆուտբոլ չի լինի, խաղ էլ չի լինի: Դեղիններ սկսեց տալ և մինչև վերջ տալիս էր դեղիններ: Չէր թողնում փոխարինումը ժամանակին կատարել:
Ես չեմ հասկանում, մենք ո՞ր ժամանակներում ենք ապրում: Հասկանալի է, որ մի թիմը ուզում է հաղթել, բայց մյուս թիմը ի՞նչ է, չի՞ ուզում հաղթել: Պայքար է, պետք է ճիշտ պայքարել, սխալ պայքար է լինում, դրա համար ֆուտբոլը այս վիճակում է»: