Նավթի համաշխարհային գները նվազում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գներն առքուվաճառքի ընթացքում նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նավթի թեթեւ WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0.41%-ով՝ հասնելով մեկ բարելը 48.5 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.5%-ով եւ կազմել մեկ բարելը 49.46 դոլար: