Քարաթափում «Փարվանա» ռեստորանի մոտ
ОбществоՀոկտեմբերի 31-ին, ժամը 07.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են քարերը երթեւեկելի հատվածից (մոտ 50 քմ):