ԶԼՄ-ներ. Արքայազն Հարին հանդիպում է «Ֆորս-մաժոր» սերիալի աստղի հետ
LifestyleԵվ կրկին արքայազն Հարիին վերագրում են հերթական սիրավեպը։ Արևմտյան զլմ-ները նշում են, որ բրիտանացի արքայազնը հանդիպում է «Ֆորս-մաժոր» սերիալի աստղ Մեգան Մարքլի հետ։
Ըստ զլմ-ների, 32-ամյա Հարին և 35-ամյա Մեգանը ծանոթացել են այս տարվա մայիս ամսին Invictus Games խաղերի շնորհանդեսի ժամանակ։ Իսկ արդեն ամռանը Մարքլը ժամանել էր Լոնդոն, ինչի լուսանկարները կարելի է գտնել նրա Instagram-յան էջում։
Հարիի և Մեգանի մոտ, կարծես, ամեն ինչ լուրջ է։ Աղբյուրները նշում են, որ արքայազնը երջանիկ է, ինչպես երբեք։
«Նա տարված է նրանով։ Նա այսպես երջանիկ չէր եղել արդեն մի քանի տարի։ Նրանք շփվում են ամեն շաբաթ և ուղղակի վայելում միմյանց ներկայությունը։ Վստահորեն կարելի է ասել, որ նրանց միջև որոշակի ձգողականություն կա»։
Ըստ աղբյուրների, Հարիին և Մեգանին միավորում է նրանց բարեգործական գործունեությունը Աֆրիկայում։ Հարին անցկացրել է ԱՖրիկայում մոտ 3 շաբաթ՝ զբաղվելով փղերին ցուցաբերվող օգնությամբ, իսկ Մարքլը Աֆրիկայում էր նախորդ տարի, որպես գենդերային և կանանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի դեսպան։
Հարին և Մեգանը որևէ կերպ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունների մասին լուրերը։

