Քենդել Ջենները բացահայտել է ակնեի դեմ պայքարելու իր գաղտնիքը
LifestyleՄոդել, ռեալիթի աստղ Քենդել Ջենները բացահայտել է իր գաղտնիքը, թե ինչպես է պայքարել ակնեի դեմ բնական միջոցներով։
Քիմ Քարդաշյանի փոքր քույրը նշել է, որ դեռահասության ժամանակ իր մոտ առաջացել է ակնե, որից ազատվելու համար նա գտել է լավագույն բնական միջոցը։ Պարզ դիմակ, որի պարբերաբար օգտագործումը հրաշք արդյունքներ է ունենում։ Այն նաև շատ պարզ է ու մատչելի։
Այն, ինչ հարկավոր է, արդեն իսկ առկա է Ձեր խոհանոցում։ Անհրաժեշտ է 1 ձվի սպիտակուցը լավ հարել, որպեսզի փրփրի, ապա ավելցնել կես կիտրոնի հյութ ու կրկին հարել։
Ահա և վերջ․ հրաշք դիմակն արդեն պատրաստ է, որը պետք է քսել մաքուր մաշկին ու պահել 30 րոպե։
Ջենները պարզաբանել է, որ ձվի սպիտակուցն օգնում է ձգել մաշկի ծակոտիները, իսկ կիտրոնը հավասարակշում է մաշկի PH բալանսը։
Եթե այս միջոցն օգնում է Քենդել Ջեններին, ապա այն կարող է օգնել նաև յուրաքանչյուրին։