Բյուջեի ավելացում այս տարի չի սպասվում. պաշտպանության նախարար
ЭкономикаՊաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այսօր խորհրդարանում լրագրողների բազում հարցերին ի պատասխան, ընդամենը նշեց.
«Պատրաստ եմ խոսել 2017 թվականի բյուջեի մասին: ՊՆ բյուջեն հասկանալի պատճառներով փակ է ու գաղտնի: Կարող եմ ասել, որ բյուջեի ավելացում այս տարի չի սպասվում: Այն, ինչ նախատեսվում է, բնականոն աճի շրջանակում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության և սպառազինության հետ, ինչպես նաև ներսում սպառազինության վրա գումարների ավելացման առումով: Սա ՊՆ քաղաքականությունն է և այդ քաղաքականությունը պահվելու է եկող տարում»,- ասաց նա: