Ըմբշամարտ. Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը՝ Հայաստանի չեմպիոններ
СпортՎանաձորում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության երկրորդ մրցումային օրը հայտնի են դարձել 66, 75, 85 և 130 կգ քաշային կարգերի հաղթողները:
66 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Կարեն Ասլանյանը, 75 կգ քաշային կարգում՝ Կարապետ Չալյանը: 85 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մաքսիմ Մանուկյանը, իսկ 130 կգ քաշային կարգում՝ Վաչիկ Եղիազարյանը:
Հոկտեմբերի 29-ին կայացած մրցումային առաջին օրվա արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: