Օզբիլիսը տեսանյութով բացատրել է, թե ինչպես է կարողանում վնասվածքներից հետո վերադառնալ խաղադաշտ
СпортՀայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը վստահություն է հայտնել, որ հերթական վիրահատությունից հետո ավելի ուժեղ է վերադառնալու խաղադաշտ:
Ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով պատասխանել է, թե ինչպես է կարողանում վերադառնալ խաղադաշտ այսքան վնասվածքներից հետո:
«Երբ անզգայացումից հետո արթնացա, կինս տղայիս ինձ մոտեցրեց ... և նա սկսեց ծիծաղել: Մարդիկ ինձ միշտ հարցնում եմ, թե ինչպես եմ կարողանում վերադառնալ այսքան վնասվածքներից հետո ... ահա պատասխանը: Շնորհիվ ձեր բոլորի՝ կարողանում եմ միշտ մոտիվացված լինել: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար: Ես ավելի ուժեղ կվերադառնամ»,- գրել է Օզբիլիզը:
26-ամյա կիսապաշտանի ուսի վիրահատությունը հաջող է անցել: