Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են, ֆունտը և եվրոն՝ արժևորվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 31-ին կազմել է 475,14 դրամ: Այն հոկտեմբերի 28-ի համեմատ արժեզրկվել է 0,20 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520,47 դրամ՝ արժևորվելով 1,97 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 578.01 դրամ է, հոկտեմբերի 28-ի համեմատ այն արժևորվել է 0,99 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 31-ին կազմել է 7,53 դրամ` հոկտեմբերի 28-ի համեմատ արժեզրկվելով 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269,01 դրամ, ոսկի՝ 19,446,48 դրամ, պլատին` 14.848,37 դրամ: