Լեոնիդ Ագուտինը պարծեցել է դստեր սեքսուալ լուսանկարով
LifestyleՀանրահայտ երգիչ ու «Ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ Լեոնիդ Ագուտինը Instagram–ում հրապարակել է դստեր՝ Լիզայի լուսանկարը. աղջիկը ԱՄՆ-ում է ապրում։
Լիզան լուսանկարում ճակատագրական կնոջ կերպարով է, եւ նրան ուղեկցում է սիրեցյալը՝ Մարկ Անջելոն։
Liz Varum & Mark Angelo,- ստորագրել էր լուսանկարը երաժիշտը։
Մեկնաբանները միանգամից սկսել են տարակուսած հետաքրքրվել, թե ինչու Լիզան Ագուտինա չէ։ «Իսկ ինչո՞ւ է Լիզան Վարում» «Ինձ էլ է հետաքրքիր՝ ինչո՞ւ Վարում»,- հարցերի տարափ է տեղացել երաժշտի վրա։
Ի դեպ, վերջերս Լեոնիդը լրագրողներին խոստովանել էր, որ դուստրը իրեն ու կնոջը բավականաչափ անհանգստություն է պատճառում։ Վերջերս նա վարորդական իրավունք էր ստացել ու հիմա երգիչը շատ անհանգստանում է նրա համար։
«Ինչպես եւ սկսնակ բոլոր վարորդների դեպքում։ Հիմա նա մի կես տարի կվարի մեքենա, կսովորի ու նրան կթվա, որ ամեն ինչ կարող է, որ ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ Այ դրանից եմ հենց վախենում»,- խոստովանել էր երաժիշտը։