«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրն Իսկոյի հետ
Спорт«Ռեալի» կիսապաշտպան Իսկո Ալարկոնը կշարունակի կարիերան Արքայական թիմում: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ու մադրիդյան ակումբը համաձայնության են հասել նոր պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Cadena Ser-ը: Պայմանագիրը նապատեսված կլինի մինչեւ 2022 թվականը: Իսկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն «Տոտենհեմն» ու «Միլանը», որոնք պատրաստ են նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում: