«ԳԱԶել»-ը բախվել է ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնող մղանին
ОбществоՆոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին տեղեկութուն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունել չհասած, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնող «Դիլիջանի ՃՇՇ» ՓՓԲ-ին պատկանող մղանին (գրեյդեր). տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված հատվածում ՃՏՊ չի հայտնաբերվել. Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենաներ (700 ուղևոր):