«Ինտերը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին
СпортՄիլանի «Ինտերը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրին,- հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Հոլանդացին «Ինտերի» մարչական ղեկին էր օգոստոսից: Նրա ղեկավարությամբ «Ինտերն» Ա սերիյի ընթացիկ առաջնության 11 խաղերից 5-ում պարտվել է, 4-ում հաղթել, գրանցել 2 ոչ-ոքի:
«Կրոտոնեի» հետ առաջիկա խաղում «Ինտերի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու է Ստեֆանո Վեկին:
«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ առաջիկայում «ներաձորիի» գլխավոր մարզիչ է դառնալու Ստեֆանո Պիոլին: