Դիլիջանի ոլորանների որոշ հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
ОбществоԱռատ ձյան պատճառով դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջանի ոլորաններում, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ձյան առատ տեղումների պայմաններում Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 700մ ներքև՝ Դիլիջան քաղաք տանող հատվածում, խափանված ծանրաքարշ մեքենաների պատճառով դժվարանցանելի է դարձել Դիլիջանի լեռնանցքը։
Խափանված մեքենաներից մեկը կարճ ժամանակահատվածում կարգի է բերվել և շարունակել ճանապարհը, որից հետո ճանապարհի երթևեկելի գոտին մասնակի բացվել է։
Ճանապար հաշինարարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով աշխատում են ճանապարհը փակած երկրորդ մեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս բերելու ուղղությամբ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները տեղում աշխատանքներ են տանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Դիլիջանի լեռնանցքում ձյան առատ տեղումները շարունակվում են։ Ձյան շերտն արդեն հասնում է մոտ 40 սմ-ի։
Ճանապա րհահատվածը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ընկերության աշխատակիցները գործի են դրել ձյուն մաքրող ամբողջ տեխնիկան և աշխատում են արտակարգ ռեժիմով։
Մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնված է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առայժմ դադարեցված է ծանրաքարշ մեքենաների շարժը։