Դոլարը, ֆունտն և եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նոյեմբերի 1-ին կազմել է 475,36 դրամ: Այն հոկտեմբերի 31-ի համեմատ արժևորվել է 0,22 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522,66 դրամ՝ արժևորվելով 2,19 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 581.98 դրամ է, հոկտեմբերի 31-ի համեմատ այն արժևորվել է 3,97 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը նոյեմբերի 1-ին կազմել է 7,52 դրամ` հոկտեմբերի 31-ի համեմատ արժեզրկվելով 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 271,43 դրամ, ոսկի՝ 19,440,2 դրամ, պլատին` 14.916,38 դրամ: