Միհրան Հարությունյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
СпортՕլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել, և ըմբիշը չի մասնակցի Եվրոպայի 2017 թվականի առաջնությանը:
«Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել,սակայն Եվրոպայի առաջնությունում նա հանդես չի գալու, քանի որ վերականգնողական շրջանը կտևի 8 ամիս: Մինչ այդ բժիշկները նրան արգելել են ծանր մարզումներ անցկացնել: Թե ինչպես կվերականգնվի, մարզումները ինչ ընթացք կունենան և ինչպիսի ֆիզիկական վիճակում կգտնվի մարզիկը՝ ցույց կտա հետագա ժամանակը: Միանշանակ կարող եմ ասել, որ նա Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը :
Հոկտեմբերի 19-ին հունահռոմեական ոճի ըմբիշ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում ենթարկվել է ուսի վիրահատության: