Բարաք Օբաման ցույց է տվել Սպիտակ տան սենյակները, որտեղ ապրում է իր ընտանիքը
LifestyleԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման բացել են Սպիտակ տան իրենց սեփական ռեզիդենցիայի դռները «հանրության» առաջ։ Օբամաների տան նկարներն արվել է «Architectural Digest»-ի նոր համարի համար։
Օբամաների սենյակների, ինչպես նաև Օբամայի «օվալ օֆիսի» դիզայնը կատարել է Լոս Անջելեսում ապրող դիզայներ Մայքլ Սմիթը՝ 2008թ․-ին Օբամաներին հանդիպելուց հետո։
Առաջին տիկինը սենյակներում կախել է մի քանի ժամանակակից նկարներ՝ ներառյալ Ռոբերտ Ռոուշենբերգի, Սեմ Ֆրանսիսի, Հանս Հոֆմանի նկարներից։
Նկարներից երևում է, որ Բարաք Օբաման պահում է նաև Գրեմմի մրցանակաբաշխության արձանիկն ու Մուհամեդ Ալիի նկարը։
Առաջին տիկինը նշել է, որ Սմիթը կարողացել էր արտացոլել ընտանիքի ճաշակը՝ հարգելով Սպիտակ տան պատմությունը։
«Ամենից կարևորը, այն մեր ընտանիքի համար տուն էր»,-ասել էր Միշել Օբաման ամսագրին։
