Գեղարքունիքի մարզում մեկ ամսում 29 տղա ավելի է ծնվել. 159 տղա/130 աղջիկ
ОбществоԳեղարքունիքի մարզում 2016 թվականի հոկտեմբերին գրանցվել է 289 ծնունդ, որոնցից 159-ը՝ տղա եւ 130-ը՝ աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հոկտեմբերին 158 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 65 ծնունդ՝ Գավառի բժշկակ ան կենտրոնում, 34 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 23 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 9 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Գավառի ԲԿ-ում տղա երեխաների թիվն աղջիկներին գերազանցել է 5-ով, Մարտունու ծննդատանը՝ 30-ով: Իսկ ահա Սեւանի ԲԿ-ում աղջիկ երեխաների թիվը տղաներից ավելի է եղել 2-ով, Վարդենիսի հիվանդանոցում՝ 3-ով եւ Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 1-ով: Գրանցված 289 ծնունդներից 44-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով:
Խոսրով Խլղաթյան