Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում
Культура«Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ պրոդաքշն»-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 18-ին` Գյումրու «Սև բերդ» ամրոցում, կներկայացնեն ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Գիշերերգ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:
Կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, Հենրիետտա Հարությունովա, Հովհաննես Գրիգ որյան, Յանա Դարյան, Արթուր Ավանեսով:
Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը: