Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժինը պատրաստ է ձմեռային անակնկալներին
ОбществоԳյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժինը պատրաստ է ձմեռային անակնկալներին: Կոմունալ բաժնի աշխատակիցներին «չի վախեցնում» նույնիսկ ժամանակից մեկ ամիս առաջ եկած ձմեռը:
Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանությա ն բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Պատասխանատուի հավաստմամբ` առատ տեղումների համար համապատասխան քանակի աղն ու ավազը կուտակվել է. 800 խորանարդ մետր ավազ և մոտ 30 տոննա աղ: Ընդհանուր առմամբ, նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է մոտ 2.5 մլն դրամ գումար: Համապատասխան բաժնից վստահեցնում են, որ ձմռանը դեռ սեպտեմբերից են պատրաստվել:
«Ընդհանուր առմամբ, այս ձմռանը մաքրման, ձյան հեռացման համար պատրաստել ենք 24 միավոր տեխնիկա,որը կօգտագործենք ըստ անհրաժեշտության՝ կախված ձյան շերտի հաստությունից: Համապատասխան բանվորական ուժն եւս կա՝ աշխատողների թվաքանակի կրճատում չի լինելու,ինչպես որ նախորդ տարիներին արել են ամառային սեզոնն ավարտվելուց հետո:
Փորձելու ենք ավելի շատ մարդկանց ներգրավել փողոցների մայթերի մաքրման աշխատանքներում»,- նշում է Կնյազ Մանասյանը:
Ավելացնենք, որ այս տարի Գյումրիում շահագործման հանձնված մասնակի եւ ամբողջովին հիմնանորոգված փողոցները եւս ընդգրկվելու են մաքրվող տարածքների շարքում: Պատասխանատուն նշում է, որ հիմանական դժվարությունը կլինի քաղաքի երկրորդային փողոցներում, որտեղ հիմնանորոգման կամ փոսային նորոգման աշխատանքներ չեն իրականացվել: