Արփինե Հովհաննիսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աշխատաժողովին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքին առնչվող զարգացումները
ОбществоՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վիեննայում նոյեմբերի 2-ին մասնակցել է «Ընտրությունների դիտարկումը և դրան հաջորդող առաջարկությունների կատարման ընթացքը» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աշխատաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունմանը նախորդած և հաջորդած կարևոր զարգացումները, անդրադարձել 10 մատնահետքով ընտրողի նույնականացման համակարգի ներդրմանը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու նախագծով սահմանված տեսանկարահանման համակարգի ներդրմանը:
«Ամբողջ գործընթացում մեզ առաջնորդել է ընտրական գործընթացների շուրջ փոխադարձ վստահության ստեղծմանև աննախադեպ պատշաճ ընտրություններ անցկացնելու մեր ամենակարևոր նպատակը: Եվ ցուցակներիհրապարակման այս որոշումը ստեղծված իրավիճակում հանրության վստահության ապահովմանն ուղղվածկարևոր քայլ է»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ սահմանվել է, որ մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես նաեւ նախատեսվում է արխիվացնել տեսանկարահանված նյութերը:
Արդարադատության նախարարը նշել է, որ Հայաստանում կազմակերպվել են առավելագույնս ներառական քննարկումներ օրենսգրքի նախագծի շուրջ՝ ներկայացնելով «4+4+4» բանակցային ձևաչափը: Նրա խոսքով՝ այն ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հավասարակշռված քննարկման կարեւոր հարթակ էր:
Վերջում Արփինե Հովհաննիսյանը շեշտել է, որ Ընտրական նոր օրենսգրքում Հայաստանը իրացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը: