Զիդան. Տարօրինակ հանդիպում էր
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է լեհական «Լեգիայի» հետ մարտական ոչ ոքին Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում:
«Զարմացած չեմ խաղի ընթացքից: Ստացվեց տարօրինակ հանդիպում: Այն, ինչի սպասում էինք, չեղավ: Մեզ մի քիչ չհերիքեց: Երբ դու հաղթում ես 2:0 հաշվով, իրավունք չունես կանգ առնելու: Սակայն մենք հենց այդպես էլ արեցինք, իսկ մրցակիցը խփեց 3 գոլ: Դա իմ սխալն էր, բայց գլխավորն այն է, որ մենք չպարտվեցինք:
Այժմ պետք է մոռանալ այս խաղը եւ կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա: Խմբային փուլի վերջնամասն ավելի բարդ կլինի, սակայն մենք ունենք առաջին տեղ գրավելու շանսեր: Դրա համար կանենք հնարավոր ամեն բան»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Վարշավայում կայացած խաղում Արքայական ակումբը հաշվի մեջ հետապնդողի դերում էր հայտնվել 2:0 հաշվով հաղթելուց հետո եւ փրկվեց վերջնամասում՝ 3:3: Այդ ոչ ոքիից հետո «Ռեալը» 8 միավորով F խմբում նահանջեց երկրորդ տեղ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 10 միավորով դարձավ առաջատար: