Հոկտեմբերին Հայաստանն առաջինն Էր Վրաստան այցելուների թվով
Общество2016 թվականի հոկտեմբերին ընդհանուր առմամբ Վրաստան են ժամանել 527 հազար 157 օտարերկրացիներ, ինչը, հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, 4,5 տոկոսով բարձր Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստան այցելուների թվով Հայաստանը պահպանում Է առաջատարի դիրքը: Այստեղից հոկտեմբերին Վրաստան Է ժամանել 125 հազար 665 այցելու, ինչը 2,1 տոկոսով ցածր Է անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշից: Ադրբեջանից այցելուների թիվը կազմել Է 119 հազար 967, Թուրքիայից՝ 101 հազար 621, Ռուսաստանից՝ 88 հազար 192: