Ջոլին ընդդեմ Փիթի․ Պակսն ու Շեյլոն ցանկանում են հոր հետ ապրել
LifestyleԱնջելինա Ջոլին պայքարում է Բրեդ Փիթի դեմ իրենց 6 երեխաների խնամակալությունը ստանալու համար։ Սակայն նրա այս պայքարն ավելի է դժվարանում, քանի որ նրա 2 երեխաները՝ Պակսն ու Շեյլոն, ցանկանում են ապրել հոր հետ։
«Վերջերս Պակսն ու Շեյլոն Անջելինային ասել են, որ կնախընտրեին ապրել իրենց հոր՝ Բրեդ Փիթի հետ։ Պակսն ու Շեյլոն շատ կապված են Փիթի հետ՝ նաև էմոցիանոլ առումով։ Եթե երեխաները իսկապես ցանկանան ապրել Փիթի հետ, ապա Ջոլին կհայտնվի անցանկալի վիճակում։ Ինչպե՞ս կարող ես ասել, որ անում ես երեխաների համար լավագույնը, եթե անտեսում ես նրանց ցանկությունները»,-այս մասին OK! Ամսագրին ասել է իր աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթն ունեն 6 երեխա՝ 3-ը որդեգրված, 3-ն իրենց կենսաբանական երեխաներն են։