Փոփոխություններ կտեսնեք առաջիկա խաղում. Արթուր Պետրոսյան
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատրաստվում է փոփոխությունների ենթարկել հավաքականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց նորանշանակ մարզիչը: « Յուրա Մովսիսյանի հետ կապված՝ մենք խոսել ենք պարոն Հայրապետյանի հետ և եկեք ենք ընդհանուր հայտարարի: Իհարկե, ես կցանկանայի հավաքականում տեսնել Յուրային, սակայն իմանալով պարոն Հայրապետյանի բացասական պատասխանը՝ իմ համաձայնությունը տվել եմ: Իսկ ինչ կապված է Ռոբերտ Արզումանյանի հետ, ապա ինքն է ինքնակամ հեռացել հավաքականից: Հավաքականում լինելու են փոփոխություններ, որոնց մասին այս պահին չեմ ուզում խոսել: Փոփոխություններ կտեսնեք առաջիկա խաղում»,-ասաց նա:
Պետրոսյանի խոսքով՝ հավաքականի մարզչական շտաբում կաշխատեն Սարգիս Հովհաննիսյանը և Ռազմիկ Գրիգորյանը: Երկուսն էլ երկար տարիներ եղել են հավաքականի անդամ: Հովհաննիսյանը հավաքականում գործունեությունը համատեղելու է «Լոկոմոտիվ»-ում մարզչական աշխատանքի հետ:
Պետրոսյանն այլևս չի աշխատելու Ցյուրիխում, ակումբն ընդառաջել է, և Պետրոսյանը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ կլինի Հայաստանում: