Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը:
Նոյեմբերի 11-ին ժամը 21:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 6-11-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:
Դարպասապահներ.
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Պաշտպաններ.
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ.
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»
Հարձակվողներ.
Գեղամ Կադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա)
Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Ազգային հավաքականում Արթուր Պետրոսյանի օգնականները լինելու են Սարգիս Հովհաննիսյանը և Ռազմիկ Գրիգորյանը, դարպասապահների մարզիչը՝ Հայկ Կիրակոսյանը: