ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 476.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.35 դրամ (աճել է 1.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.87 դրամ (աճել է 5.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.48 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 283.83 դրամ, ոսկի՝ 19,958.98 դրամ, պլատին՝ 15,217.04 դրամ։