Հայաստանում զգալի ավելացել է սիգարետների արտադրությունը
Экономика2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայստանում արտադրվել է 16 մլրդ 66,7 մլն հատ սիգարետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները,նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 12 մլրդ 601,3 մլն հատ սիգարետ:
Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 27,5 տոկոս:
Ընդհանուր առմամբ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 91 մլրդ 162 մլն դրամի ծխախոտային արտադրատեսակ: Այն նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 19,4 տոկոսով: