Նուշի յուղը՝ դիմահարդարումն անցկացնող լավագույն միջոց
LifestyleԵրեկոյան դիմահարդարման հեռացումը շատ կարևոր է առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Դիմահարդարման հեռացման համար շուկայում առկա են բազմաթիվ միջոցներ, իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դիմահարդարումը կարելի է հեռացնել նուշի յուղի միջոցով։
Նուշի յուղը կարող է լինել լավագույնն այս գործում, ինչպես նաև ամենաօգտակարը, քանի որ, ի տարբերություն այլ միջեցների, այն չի պարունակում քիմիական նյութեր ու հեշտությամբ հեռացնում է ինչպես դեմքի, այնպես էլ աչքերի կոսմետիկան։
Նուշի յուղը, բացի այն, որ կհեռացնի դիմահարդարումը, նաև շատօգտակար է մաշկի համար։ Այն մաքրում է մաշկի ծակոտիները, կանխում է կնիռները, տարիքային կետերը։
Այն շատ լավ միջոց է հատկապես զգայուն մաշկ ունեցողների համար, քանի որ փափկեցնում է մաշկը, վերացնում քորը, թեփոտվածությունը։
Նուշի յուղով դիմահարդարումը մաքրելու համար ձեռքերը լվանալ, ափի մեձ լցնել մի փոքր յուղ և քսել մաշկին՝ ուշադրություն դարձնելով հատկապես աչքերի հատվածին։ Այնուհետ բամբակը թրջել վարդի ջրով կամ ուղղակի ջրով և մաքրել դիմահարդարումը։ Վերջում լվացվել գոլ ջրով։
Առավել հեշտ տարբերակ է՝ բամբակը թրջել նուշի յուղով ու մաքրել մաշկը։
Այս միջոցի օգտագործմամբ մաշկը կդառնա փափուկ, գեղեցիկ ու պայծառ։