Մխիթարյանի տեղափոխությունը գնահատվել է 15 տոկոս
Спорт«ESPN»-ը անդրադարձել է Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերաբերվող տրանսֆերային խոսակցություններին և նրա՝ «Յուվենտուս» տեղափոխության հավանականությունը գնահատել է 15 տոկոս:
«Հայ կիսապաշտպանի խաղաժամանակի պակասը՝ նրա հունվարին տեղափոխության մասին խոսակցությունների առիթ է տվել, սակայն հաշվի առնելով Հենրիխի աշխատավարձը և այն գումարները որոնք ծախսվել են նրա տրանսֆերի վրա այդ ամենը քիչ հավանական են դարձնում:
Մխիթարյանը նույնպես մտադիր է ցույց տալ իրեն Օլդ Թրաֆորդում և չի պահանջնի տեղափոխություն»:
Պարբերականը նաև շեշտել է «Յուվենտուսի» և Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայիի լավ փոխհարաբերությունները: