Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицо Время близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела Карапетяна Зеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе «Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссии Министр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природе ЕС готовит инвестиционный пакет в поддержку Гренландии Армянский храм XV века в Феодосии под угрозой разрушени Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс. Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP


160 ընտանիք տների բանալիներեն տրամադրել Սփյուռքի նախարարությանը սիրիահայերին անվճար տեղավորելու համար

Общество

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանել 28 սիրիահայ. այսօր ևս 5 հոգի Երևան է ժամանել, ովքեր մեկ ընտանիքի անդամներ են: Ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանել սիրիահայերի 7 ընտանիք: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

«Մեզ մոտ այսպիսի սխեմա է գործում: Երկու ճանապարհ կա: Առաջինը՝ մենք ունենք ժամանակավոր կացարան ներ՝ 25 տեղով, որոնք մենք մշտապես չենք բնակեցնում, թողնում ենք, նոր եկածներին մի քանի օր պահում ենք այդտեղ, բնակարաններ ենք վարձում և իրենց տեղափոխում ենք այդ բնակարաններ:

Երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնց հարազատները կամ ընտանիքի անդամների մի մասն արդեն Հայաստանում են: Նրանց արդեն կացարան չենք տանում, ժամանակավոր հաստատվում են իրենց հարազատների տներում մինչև նրանց համար ևս բնակարաններ վարձվեն և կազմակերպվի նրանց տեղափոխումը»,- պարզաբանեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ Սիրիայում վիճակը շարունակում է ծանր մնալ, և ոչ ոք չի կարող ասել, թե այնտեղ հաջորդիվ ինչ է լինելու: 

«Ես ձեզ նորից նույն պատասխանները կարող եմ տալ: Ով գալիս է, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ նա փողոցում չհայտնվի: Հալեպում մնացած մեր հայրենակիցները, հասկանալով, որտեղից կարող է գալ հարվածը, տեղափոխվում են քաղաքի առավել անվտանգ հատվածներ:

Երկրորդ խումբը տեղափոխվում է Լաթաքիա, Քեսաբ, որովհետև այդ  վայրերում իրավիճակը հանդարտ է:

Երրորդ խումբն էլ այն մարդիկ են, ովքեր ցանկանում են դուրս գալ: Նրանք առանց մեր գլխավոր հյուպատոսության չեն կարող դուրս գալ: Դրա համար մեր գլխավոր հյուպատոսությունն այնտեղ է, Հայաստանի սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններն անընդհատ կապի մեջ են գլխավոր հյուպատոսի հետ: Մենք, տեղեկանալով, թե ինչ ընտանիք է, ուր է գնում, Լիբանանում պետք է հաստատվի, Դուբայում, թե Հայաստանում, իրականացնում ենք համապատասխան քայլեր: Չկա որևէ մեկը, որ ցանկանում է Երևան հասնել և չի հասնում:

Մենք այդ ճանապարհներն էլ ենք հստակեցրել, թե որտեղից պետք է գումարներ ստանան, ինչ քայլեր պետք է անեն, որպեսզի Երևան հասնեն: Դուք հանգիստ եղեք, բոլոր հարցերը կանոնակարգված են: Չկա մեկը, որ ցանկանա գալ Երևան ու չգա: Չկա նման բան»,- ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը, թե շատ է շահարկվել հարցը, որ շատ սիրիահայեր ցանկանում են Հայաստան գալ, սակայն չեն կարողանում, նախարարը պատասխանեց. «Գիտեք, հնարավոր է մեկ-երկուսն այդպես խոսում են, որովհետև մտահոգված են իրենց հարազատների ճակատագրով:

Եվ մեզ պատմում են, որ երբ ռումբն ընկնում է, այդ պահին բոլորը մտածում են գալու մասին, բայց հենց այդ դժվար պահը վերանում է, փոշմանում են, ասում են՝ մի քիչ էլ սպասենք, դեռ ժամանակ կա:

Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, գլխավոր հյուպատոսությունը, Ավետարանչական ընկերակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունն ունեն բոլոր հնարավորությունները տեղափոխելու մարդկանց, ովքեր չունեն գումարներ տեղափոխվելու համար: Ես նշված կառույցների ղեկավարների հետ խոսել եմ և խնդրել եմ օգնել այս կամ այն ընտանիքին, որը տեղափոխվելու համար ֆինանսական խնդիրներ կունենա: Նրանք ասել են՝ որևէ խնդիր չկա»:

Հարցին՝ այսինքն, պետությունը չի հոգո՞ւմ սիրիահայերի տեղափոխման ծախսերը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ պետությունն էլ իր գումարները խնայում է, որպեսզի նրանց ծախսերն արդեն Հայաստանում հոգա:

 «Սա համազգային խնդիր է, սա մենակ պետության վրա թողնել հնարավոր չէ: Սրանով բոլորը պետք է զբաղվեն, և շատ համահայկական կազմակերպություններ ևս զբաղվում են այս հարցով, օգնում են: 2 տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցում էր պետությունը, այնուհետև Գյուլբենկյան հիմնարկության, բարեգործական միության հետ բանակցությունների արդյունքու մ նրանք էլ իրենց վրա բեռ վերցրին:

Այսօր պետության և այդ երկու կառույցների շնորհիվ սիրիահայ ուսանողները սովորում են անվճար: Հիմա դուք դե՞մ եք, որպեսզի մեզ օգնեն, անպայման բյուջեն պետք է տա՞: Կարևորը խնդիրները լուծվում են , և դա արվում է համակարգված ձևով»,- ընդգծեց Հակոբյանը:

Նախարարի խոսքով՝ սիրիահայերը Հայաստանում հիմնականում երկու խնդիր ունեն՝ բնակարանի և աշխատանքի: Աշխատանքի առումով կառավարությունը փորձում է նախարարությունների, գործարարների միջոցով նրանց աջակցել, որպեսզի կարողանան բիզնես ծրագրեր ներկայացնեն, հնարավորություն ունենան աշխատել և ապրել: Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին ահռելի աջակցություն է ցույց տալիս սիրիահայերին՝ նրանց տրամադրելով առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր: 

«Մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչպես մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, սիրիահայն էլ չի կարող 100 տոկոսով լուծել իր խնդիրները: Իհարկե, մեր երկրում դժվարություններ կան, որոնք մենք պետք է հաղթահարենք այդ դժվարությունները: Ես նաև ասեմ, որ 160 ընտանիք իրենց տների բանալիները տրամադրել են մեզ, և մենք այդ տներում անվճար տեղավորում ենք սիրիահայ ընտանիքների»,- նշեց սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով սիրիահայերի բնակարանների խնդրին՝ նախարարն ասաց, որ ժամանակին նրանց առաջարկվել է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր, սակայն նրանք հրաժարվել են՝ հույս ունենալով, որ Սիրիայում իրավիճակը կհանդարտվի և իրենք կվերադառնան այնտեղ: «Եթե իրենք այն ժամանակ հասկանային, որ Սիրիայում ծանր վիճակը երկար է տևելու և ընդունեին մեր առաջարկը, կարծում եմ, որ մենք այսօր նաև այդ խնդիրը լուծված կլինեինք: Ես նրանց միշտ ասել եմ, որ իրենց զբոսաշրջիկի նման չպահեն, խնայեն իրենց գումարները, որովհետև երկար են մնալու: Նրանք ինձ չէին հավատում, կարծում էին լուծումներն արագ են լինելու»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նա հավելեց, որ ողջ տարվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 30-ը, երբ Սիրիայում կտրուկ սրվեց իրավիճակը, Հայաստան է ժամանել 428 սիրիահայ: Սեպտեմբերի 30-ից հետո հոկտեմբերի ընթացքում Հայաստան է ժամանել 47 մարդ: Հոկտեմբերի 31-ին մինչև նոյեմբերի 4-ը Երևան է ժամանել 28 սիրիահայ: 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушениАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»