Դոլարի փոխարժեքը կրկին աճել է
ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հոկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.43 դրամով և կազմել 412.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.95 դրամով և կազմել 522.56 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբ լու փոխարժեքը նվազել է 0.1 դրամով' կազմելով 10.22 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.33 դրամով և կազմել 662.1 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 10-ին կազմել է 16 հազար 264.25 դրամ, արծաթի գինը՝ 233.87 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 996.76 դրամ։