Չրերի օգտագործումը պաշտպանում է քաղցկեղից
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Փորձագետները կարծում են, որ չրերի օգտագործումը կանխարգելում է նյութափոխանակության խանգարումները և պաշտպանում է քաղցկեղից։
Չրերը դիետոլոգների կողմից համարվում են ոչ պակաս օգտակար, քան թարմ մրգերը։ Դրանք չեն զիջում մրգերին էներգետիկ արժեքով և օգտակարությամբ։
Փորձագետների միջազգային խումբը հետազոտության արդյունքում բացահայտել է, որ չիրը մանրաթելերի հիանալի աղբյուր է։ Միևնույն ժամանակ դրանք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, այդ պատճառով կարող են կանխարգելել նյութափոխանակության խանգարումները։
Բացի այդ, չրերի մեջ նկատվել են մեծ քանակությամբ ակտիվ ֆենոլային միացումներ, որոնք պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից, ավելորդ քաշից և քաղցկեղի մի քանի տեսակներից։