Կրքոտ Քորթնի Քարդաշյանին տեսել են անծանոթ տղամարդու հետ
LifestyleՔորթնի Քարդաշյանին երեկ երեկոյան Լոս Անջելեսում տեսել են մի անծանոթ տղամարդու հետ։ 37-ամյա հեռուստաաստղը շատ բաց հագուստով է եղել Լոս Անջելեսի Catch ռեստորան այցելելիս։




Ի դեպ, այդ նույն ռեստորանում օրերս իր 21-րդ տարեդարձն էր նշում Քենդալ Ջեները։ Նա ինքն իրեն 50 հազար դոլարանոց բազմոց էր նվիրել, իսկ հետո հավաքույթ կազմակերպել հոլիվուդյան ռեստորանում՝ հրավիրելով ընկերներին ու ընտանիքի անդամներին։ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը Քենդալի համար շքեղ նվեր է պատրաստել, որը աղջկան մատուցել են ռեստորանի մուտքի մոտ:
Ընտանիքը Քենդալին 250 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce է նվիրել, իսկ Քլոեն նկարել է նվերը մատուցելու պահը: