«Գանձասար-Կապանի» դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական
Спорт«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Փյունիկի» դեմ Հայաստանի առաջնության 13-րդ տուրի խաղում (0:0) Մելիքսեթյանն աչքի ընկել հուսալի խաղով, ինչից հետո հրավեր է ստացել ազգային թիմից:
Հիշեցնենք, որ Գրիգոր Մելիքսեթյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է մեկ ընկերական հանդիպում։ Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ նոյեմբերի 6-ից 11-ը հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղին: Գրիգոր Մելիքսեթյանը չէր ընդգրկվել թիմի նախնական ցուցակում: