Էնդի Մարեյը կդառնա աշխարհի առաջին ռակետ
СпортՕլիմպիական խաղերի չեմպիոն էնդի Մարեյը իր կարիերայի մեջ առաին անգամ կդառնա աշխարհի առաջին ռակետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փարիզում անցկացվող Մաստերս կարգի մրցաշարի կիսաեզրափակչում պետք է մրցեին Մարեյը և Միլաշ Ռաոնիչը, սակայն վերջինս հրաժարվել է կորտ դուրս գալ: Այսպիսով՝ Մարեյը դուրս եկավ Փարիզի մրցաշարի եզրափակիչ և ապահովեց իր համար աշխարհի առաջին ռակետի կոչումը:
Այս մրցաշարի քառորդ եզրափակչում պարտություն էր կրել դեռևս գործող աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: