Հայաստանում արդյունաբերական աճ է գրանցվել
ЭкономикаՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ամբողջ արտադրությունը կազմել է 1 տրիլիոն 28 մլրդ 5,3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,1 տոկոսով:
Այդ թվում բավականին աճ են գրանցել հանքագործական արդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումը՝ շուրջ 13,7 տոկոս:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 5,6 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունը, 5,8 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը, իսկ 7,1 տոկոսով՝ ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը: