Գարիկ Մարտիրոսյանի կինը վախեցրել է իր ախտորոշմամբ
LifestyleԳարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան, ամուսնուց պակաս հումորի զգացում չունի:
Ժաննան Instagram-ում հրապարակել է ախտորոշումը, որը նրան տվել է… պոլիկլինիկայում հերթը:
Մարտիրոսյանի կինը միկրոբլոգում պատմել է պոլիկլինիկա կատարած անմոռանալի այցելության մասին:
«Ավելի տեղեկացված վայր, քան բժշկի սենյակի առջեւ հերթը, դժվար է գտնել: Բավական էր բարձրանայի պոլիկլինիկայի երկրորդ հարկ, եւ ես հայտնվեցի իրադարձությունների հորձանուտում: Բերմուդյան եռանկյունի, որտեղ կորում է արագ օգնություն ստանալու ցանկացած հույս: Այն ձեւավորվել էր մաշկաբանի, ԼՕՌ մասնագետի եւ թերապեւտի սենյակների միջեւ: Հերթը մի մեծ կենդանի օրգանիզմ էր հիշեցնում, որը դժվարությամբ էր շարժվում, ակտիվ խոսում էր եւ բարձրաձայն հոգոց հանում: «Դուք որքին ունեք»,- բացականչեց հարեւանությամբ կանգնած կինը՝ ցույց տալով ճակատիս կարմիր բիծը: Քաղաքացիները, մոռանալով իրենց խնդիրները, որոշեցին խորանալ իմ խնդրի մեջ: Չէ՞ որ իմ խնդիրը ցանկացած պահի կարող էր դառնալ նրանցը:
Հերթը ցնցվելով որոշում էր, թե ես նրանց կվարակեմ, թե ոչ: Դատելով նրանից, որ շուրջս շատ ազատ տեղ էր գոյանում, եզրակացություններն իմ օգտին չէին արվում: Իմ կարմիր բիծն այդ ժամանակ իրեն ճակատիս աստղ էր զգում եւ ավելի էր կարմրում: «Իսկ մարմնի վրա այլ բծեր կա՞ն»,- չէր հանգստանում կինը: Շրջապատողների հայացքներից պարզ էր դառնում, որ բոլորը պատասխանի են սպասում, իսկ նյարդերից թույլերը բացատրություններ են պահանջում: Իրադրությունը փրկեց նոր ժամանած երիտասարդը, որը որոշեց մտնել թերապեւտի սենյակ: Հերթը լարվեց եւ կոկորդով մեկ բղավեց՝ այդ ու՞ր առանց հերթի: «Ես պարզապես պետք է կնիք դնեմ»,- ներողություն խնդրելով մրթմրթաց հանցագործը: «Ճակատի՛դ կնիք դիր»,- գոռում էր Հերթը: «Ճակատ» բառից հետո իրենց իրավունքների պաշտպանները նորից հիշեցին իմ մասին:
Հերթը չգիտեր, թե ինչպես ինձ վերաբերվեր՝ խղճար վարդագույն բիծը ճակատին աղջկան, թե ատեր վարակովի կարմիր ճակատով կնոջը: Մինչ Հերթը կտոր-կտոր էր լինում տարաձայնություններից, ինձ զանգեց ընկերուհիս, որն այդ պոլիկլինիկայում մաշկաբան էր աշխատում, եւ խնդրեց մտնել իր սենյակ: Ես ասացի, որ առանց հերթի չեմ գնա, վախենում եմ: Այդ ժամանակ նա դուրս եկավ սենյակից եւ բարձրաձայն ասաց. «Լեւինա՛, անցեք բժշկի մոտ»: «Շնորհակալություն, ես իմ հերթին կսպասեմ»: «Լսե՛ք բժշկին,- գոռաց Հերթը,- մենք կսպասենք, իսկ Դուք գնացեք»: «Դե եթե դուք եք խնդրում»,- անսվտահ ասացի ես: «Այո, մտե՛ք վերջապես այդ սենյակը»,- բարձրաձայն ասաց Հերթը: Ախտորոշումն արագ եղավ: «Եղնջացան, պարոնա՛յք»,- ասացի ես: Եվ հեռախոսների ձայների եւ «Ok, Google, ի՞նչ է եղնջացանը» վանկարկումների ներքո ես դուրս եկա պոլիկլինիկայից»,- պատմությունն ավարտել է Ժաննան: