ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ բանանի նոր ներկրող ունենք
ЭкономикаԱյսօր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ բիզնես ոլորտում եղած խնդիրներին, դրանց լուծման ճանապարհներին, ինչպես նաեւ պատասխանեց սեփական բիզնես գործունեությանը վերաբերող հարցերին:
«Մեկ ամիս է՝ ինչ բիզնեսի ներկայացուցիչ չեմ, 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ եւ շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմները եւ այն խնդիրները, որոնք պետք է լուծեմ բիզնեսի համար, որպեսզի դաշտն ավելի բաց լինի: Ես պայքարելու եմ ստվերի դեմ, իսկ թե ինչպես կպայքարեմ՝ կտեսնենք»,-ասաց նա՝ հավելելով, թե կա՛մ պետք է պայքարենք եւ կարողանանք, կա՛մ ոչինչ չանենք:
«Պայքարելու ենք պայքարելով»,- շեշտեց Հարությունյանը:
Անդրադառնալով դիտարկանը, թե խոշոր հարկատու «Ալեքս Գրիգը» 2 մլն-ով նվազացրել է հարկերը, արդյո՞ք դա պայքարի արդյունք է, Հարությունյանը նշեց. «Կարող է շրջանառությունն է իջել այդ պատճառով են հարկերը պակասեցրել: Պետք է հասկանալ՝ ինչի հետևանքով են նվազել հարկերը. գուցե շրջանառությո՞ւնն է նվազել, ներմուծումնե՞րն են նվազել, իսկ եթե դա ստվեր է, հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ դրա դեմ: Պետք է նշեմ, որ վարչապետի հայտարարությունից հետո ունենք նոր դիզելային վառելիք եւ բանան ներկրողներ»: