Դոլարն արժևորվել է, ֆունտն ու եվրոն՝ արժեզրկվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նոյեմբերի 7-ին կազմել է 477,86 դրամ: Այն նոյեմբերի 4-ի համեմատ արժևորվել է 1.03 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528,56 դրամ՝ արժեզրկվելով 0.67 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 592.45 դրամ է, նոյեմբերի 4-ի համեմատ այն արժեզրկվել է 2.59 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը նոյեմբերի 7-ին կազմել է 7,49 դրամ` նոյեմբերի 4-ի համեմատ այն մնացել է անփոփոխ:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 281,15 դրամ, ոսկի՝ 20.015.64 դրամ, պլատին` 15.409.64 դրամ: