Ոստիկանությունը հերքել է Պռոշյանում ՃՈ-ի ավտոմեքենայի «դարանակալված» լինելու մասին հրապարակումը
ОбществоՀՀ ոստիկանությունը պարզաբանում է արել՝ հերքելով ԶԼՄ-ի տեղեկատվությունն առ այն, որ Պռոշյանում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան «դարանակալված» է եղել։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված պարզաբանման մեջ նշված է. ««Հրապարակ» թերթի նոյեմբերի 5-ի համարում տպագրված «Կարմիր կովի մասին» հրապարակման կապակցությամբ հատնում ենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածքում, ծառայողական տեղադիրի համաձայն, ճանապարհային ոստիկանությունը ծառայություն է իրականացնում բացառապես մեկ կարգախմբի կողմից, իսկ հոդվածի հետ զետեղված լուսանկարից հստակ երևում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան «դարանակալված» չէ, այլ կայանված է երթևեկության մասնակիցների համար տեսանելի վայրում և հետևում է երթևեկությանը, ինչը արգելված չէ գործող օրենսդրությամբ»: